top of page

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի տարածքին պատասխան ավիահարվածի մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Apr 14, 2024
  • 1 min read
ree

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է այսօր ավելի վաղ Լիբանանի հյուսիսարևելյան  Բաալբեկի մոտ գտնվող Նաբի Չիթ շրջանին ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը:

ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն, հարվածի թիրախը եղել է ««Հեզբոլլահին» պատկանող զենքի արտադրության կարևոր օբյեկտը»:

Նշվում է նաև, որ հարվածն իրականացվել է ի պատասխան  Իրանի գիշերային հարձակման ժամանակ Իսրայելի հյուսիսային ուղղությամբ «Հեզբոլլահի» կողմից շուրջ 40 հրթիռի արձակման։


1/2422
bottom of page