top of page

ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

  • Writer: Ani
    Ani
  • Dec 14, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 



ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։ 



«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։



Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում:



Մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում»,- նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։ 


1/2424
bottom of page