top of page

Բրազիլիան հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերլուծությունը կիրականացվի «սեղմ ժամկետում»

  • Writer: Ani
    Ani
  • Jan 5
  • 1 min read
ree

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության կենտրոնի (Cenipa) մասնագետները սկսել են վերլուծել դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռի սև արկղերը։

Նշվում է, որ ինքնաթիռի ձայնագրիչներից ստացված տվյալների վերծանման աշխատանքներն իրականացվում են ողբերգության հետ կապված երեք երկրների փորձագետների հետ համատեղ։ Ինքնաթիռի վթարից 38 մարդ էր զոհվել, հայտնում է Euronews-ը։

Բրազիլիայի ՌՕՈՒ-ն հայտարարել է, որ «սև արկղերի» տվյալների վերլուծությունը, որոնք պարունակում են օդաչուների խոսակցության ձայնագրություններ և տեղեկություններ օդանավի վիճակի մասին թռիչքի ողջ ընթացքում, կիրականացվի «խիստ սեղմ ժամկետում»:


1/2436
bottom of page