top of page

«Այդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները». Էդգար Ղազարյանը՝ Արմենուհի Հարությունյանին

  • Writer: Ani
    Ani
  • Nov 8, 2024
  • 1 min read
ree

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ. քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Դուք արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք վարչապետի հրամանագրով: Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ և կարգադրումներ, դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ: Այդ իրավական գիտելիքներո՞վ եք դուք ընդհանրապես համակարգում ամբողջ իրավական, օրենսդրական պրոցեսները»,- հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այս հարցն ուղղեց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին:

Նիստը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց. «Անջատեք… Պարոն Ղազարյան, խնդրում եմ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ քննարկելու ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին օրենքի և կից նախագծերի փաթեթը, Ձեր հարցերը տալիս կենտրոնացեք ԸՕ-ի վրա: Վերականգնեք պարոն Ղազարյանի 3 րոպեն…»:

«Ես հուսով եմ՝ սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր՝ ընդհատելու իմ զեկույցը և միջամտելու իմ հարցերին և ելույթներին»,- արձագանքեց Ղազարյանը:

1/2457
bottom of page