ՀՀ ՆԳՆ-ն տվել է Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում հրավառություն իրականացնելու թույլտվություն
- Ani

- Dec 8, 2024
- 1 min read

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 8-ի երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։
Ըստ նրա՝ բացի այդ, նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։
Տոնածառի լույսերի վառման արարողությունը կիրականցվի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին։




















