top of page

Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 3, 2024
  • 1 min read
ree

Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտագաղթի պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այո, պատճառ կարող է լինել սոցիալական բարդությունը, արդարության պակասը, բայց դրանց մի մասն էլ կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։

«Մենք չենք խոսել կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ ասում են՝ «հերոսներին վարկաբեկում եք», ինքն էլ ասում է՝ «ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝  «դավայ ստեղից, էս քոնը չի այլևս»»։

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է խոստովանել, թե այս իրադրության պատճառով քանի քաղաքացի է թողել ու գնացել՝ ասելով, որ արդարություն ու ապագա չկա։

bottom of page