Իրավիճակը Հյուսիսային Կովկասում բարդանում է․ Բորտնիկով
Իրավիճակը Հյուսիսային Կովկասում բարդանում է, տարածաշրջանը շարունակում է միջազգային ահաբեկիչների համար գրավիչ վայր հանդիսանալ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Իրավիճակը գնալով ավելի է բարդանում նաև Հյուսիսային Կովկասում։ Տարածաշրջանը շարունակում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար իրենց մտադրությունների իրականացման վայր մնալ, նրանք համառորեն փորձում են արմատական կրոնական գաղափարներ պարտադրել տեղի բնակչությանը»,- ասել է Բորտնիկովը։
ՌԴ ԱԴԾ տնօրենի խոսքով՝ ահաբեկիչների արմատական գաղափարախոսության կործանարար ազդեցության տակ ընկած մարդիկ հետագայում դառնում են իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև կրոնական օբյեկտների վրա զինված հարձակումների հիմնական իրագործողները։