top of page

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓՈՔՐ Է. ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԱՐՔԻՆ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 24, 2024
  • 1 min read

ՄԱԿ-ի կլիմայի  հարցերով COP29 համաժողովում Հնդկաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլա Նանդանը քննադատել է գործարքը, ըստ որի՝ տարեկան 300 միլիարդ դոլար կտրամադրի աղքատ երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:



Նշենք, որ երկար քննարկումներից հետո շուրջ 200 երկիր Բաքվում կայացած COP29-ի ժամանակ հավանություն են տվել աղքատ երկրներին տարեկան առնվազն 300 միլիարդ դոլար հատկացնելու գործարքին՝ կլիմայի տաքացման դեմ պայքարի համար:


Դրան նախորդել էին ծանր բանակցություններ, իսկ սկզբունքային տարաձայնությունների պատճառով մասնակից երկրները ժամկետից երկար էին մնացել Բաքվում, ինչը միջազգային մամուլը սկանդալային որակեց:


«Գումարը, որն առաջարկվում է հատկացնել, սարսափելի փոքր է, սա աննշան գումար է... Հնդկաստանը դեմ է այս փաստաթղթի ընդունմանը», - ասել է երկրի ներկայացուցիչը։

 



bottom of page