ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ. ԱՌՁԵՌՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՔՊ-ԻՆ
Եթե ՔՊ-շնիկներին թվում է, թե Նիկոլի ուշ աշնանային սրացումները վերահաս Նոր տարվա տոների կապակցությամբ կմեղմանան, ապա նրանք չարաչար սխալվում են: Փաշինյանն այլեւս չի հանդարտվելու: Փաշինյանին սկսել է հետապնդել իշխանության կորստի վախը, իսկ նման պաթոլոգիաները, սովորաբար, վախճան են ունենում, երբ վախի պատճառը վերածվում է մերկ փաստի: Այսինքն, Փաշինյանը կդադարի վախենալ իշխանության կորստից՝ իշխանության փաստացի կորստից հետո միայն: Եվ այսօր շատ կարեւոր է իմանալ, թե ինչքան կտեւի դա: Ինչքան երկարի պրոցեսը, Փաշինյանն այնքան երկար կվախենա, ինչքան երկար վախենա, այնքան ավելի շատ կսկսի վախենալ: Վերջին փուլում այդ վախը կարող է հանգեցնել ջղաձգումների, նոր ու ավելի բացահայտ օրինախախտումների, ինքնիրավչության բացարձակացման, անձի պաշտամունքի ու նման բաների:
ՔՊ-շնիկ տղաներ եւ աղջիկներ, ցավում եմ, բայց ձեր ապագայի հետ կապված լավ լուր չունեմ այսօր: Ավելին, եկել եմ ձեզ ասելու, որ ձեր վիճակն ավելի օրհասական է, քան Նիկոլի, քանզի Նիկոլն իր ձեռքում գոնե որոշ լծակներ ունի՝ վախերին դիմադրելու, իսկ դուք միանգամայն ձեռնունայն եք, համարյա մերկ՝ Փաշինյանի աստիճանաբար խորացող սրացումների դեմ հանդիման: Կարծում եմ` չեք կասկածում, չէ՞, որ Փաշինյանը մինչեւ բոլորիդ վարի չտա, չի հեռանալու իշխանությունից: Եթե այս արեւի տակ մնա նույնիսկ մեկ ՔՊ-շնիկ, Փաշինյանն իր գործած ավերների ու աղետների մեղքը բարդելու է հենց այդ ՔՊ-շնիկի վրա: Նա երբեք չի ընդունելու իր մեղավորությունը, կդիմի ամեն տեսակ սատանայությունների, միայն թե մի քանի ժամով երկարաձգի իր իշխանության վախճանը: Նա արդեն «հաղթահարել» է իր վախերի առաջին փուլերը: Սա վերջին փուլն է, եւ այս փուլում թնդանոթի միսը դուք եք, ՔՊ-շնիկ տղաներ եւ աղջիկներ: Պատրա՞ստ եք զոհվելու հանուն Նիկոլի իշխանության մի քանի ժամով երկարաձգման: Եթե այո, ապա բան չունեմ ասելու, իսկ եթե դուք կամիկաձե չեք, ապա այս հոդվածը ձեզ հաստատ կհետաքրքրի:
Կա՞, արդյոք, կյանք Նիկոլից հետո: Միանշանակ՝ կա: Ինչպիսի՞ն կլինի այդ կյանքը՝ կախված է Նիկոլի տվայտանքների ժամանակահատվածից: Ինչքան երկար հանդուրժենք, այնքան դժվարին կլինի հետնիկոլյան կյանքը, հարկ կլինի ավելի շատ չարչարվել, ավելի մեծ գին վճարել՝ ծռվածը շտկելու համար: Պատկերացրեք՝ կարող ենք սկսել նոր-նոր պետական ինստիտուտներ ստեղծելու, համակարգեր ձեւավորելու, լիկբեզի խնդիրներ լուծելու գործերից: Մենք այնքան ենք հետ մնացել համաշխարհային զարգացման տեմպերից, այնպիսի ռեգրեսներ ենք արձանագրել այս 6,5 տարում, որ հայտնվել ենք անկախության ու պետականության կորստի շեմին: Ավելի «առաջ» չգնալու եւ անդունդը չգլորվելու համար պետք է ընդամենը մեկ բան՝ կանգնեցնել ինքնաոչնչացման մեխանիզմը եւ թույլ չտալ Նիկոլին սեղմել այդ մեխանիզմի կարմիր կոճակը: Հայտնի խոսք կա՝ «կին վարորդը նույնն է, ինչ նռնակով շիմպանզեն»՝ չգիտես ինչ կանի հաջորդ վայրկյանին: Ի՞նչ կանի Նիկոլն իր վերջին ժամին: Գրեթե համոզված եմ, որ կպայթեցնի ամեն ինչ՝ երկիր, ժողովուրդ, պետականություն, անկախություն, միայն թե իրենից հաշիվ պահանջող չլինի: Այսպիսի բան է թշվառ իշխանության կորստի վախը:
Այնպես է ստացվել, որ Հայաստանում այսօր չկա այնպիսի արտա-ՔՊ-ական ուժ, որ կարողանա կանգնեցնել այս երկրաքանդ պրոցեսը: Փաշինյանին համոզել, որ նա չվախենա իշխանափոխությունից կամ իշխանության կորստից, ոչ ոք եւ ոչ մի ուժ չի կարող: Վախը նրան դարձրել է «մահապարտ», եւ սա իրողություն է: Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն փորձի դա անել՝ անցնցում հեռացնել, չեզոքացնել կամ լիկվիդացնել Նիկոլին: Եթե կարճ՝ ձեռքից խլել մահվան մեխանիզմն ու իրեն ս… անել: Եթե ՔՊ-ն քաղաքական ուժ է եւ ոչ թե Նիկոլի ֆանատների աղանդ, եթե ՔՊ-ում իշխում է այն մտածողությունը, որ Նիկոլից հետո կյանք կա, եւ իրենք էլ ինչ-որ չափով պատասխանատու են այդ կյանքի ու ապագայի համար, ապա կարելի է ասել, որ ամեն ինչ դեռ վերջացած չէ:
ՔՊ-ին նախեւառաջ պետք է միավորվել: Հանեք ձեր միջից Նիկոլի վախերը: Դուք պարտավոր չեք ապրելու Նիկոլի վախերով, հանցագործը Նիկոլն է, դուք չեք: Դուք այնքան չկայիք, որ Արցախ տայիք՝ Հադրութ ու Շուշի հանձնեիք, Քարվաճառ ու Լաչին նվիրեիք, Կիրանց, Սեւ լիճ, Գորիս-Կապան ճանապարհ կորցնեիք։ Հետեւաբար, այս ամենի համար դուք Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն չեք կարող կրել: Ձեզ, որպես ուսապարկերի, գուցե ներեն էլ, ասեն՝ ձեր հանցանքը փոքր է, եւ ներեն: Նաեւ սա է ձեր հանդեպ Նիկոլի զայրույթի պատճառը: Վախենում է՝ իրեն կդատեն, իսկ ձեզ կուղարկեն տուն: Եվ, ուրեմն, ՔՊ-ի աղջիկներ եւ տղաներ, դուք պետք է միավորվեք: Նիկոլը չի կարող ամբողջական ցախավելը կոտրել, բայց ձեզ հատիկ-հատիկ կկոտրի ու դեն կնետի, ինչպես դա արեց վերջերս: Ու հանկարծ չմտածեք, որ Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին, Գնել Սանոսյանին, Ռուստամ Բադասյանին, Վահե Ղազարյանին, Կարեն Անդրեասյանին եւ մյուսներին, որոնց մեկ SMS-ով դեն շպրտեց, վաղը նոր պաշտոնների է նշանակելու: Ոչ, Փաշինյանը նրանց չի էլ դատելու: Փաշինյանը վախենում է դատարանից ու արդարադատությունից: Ի՞նչ իմանաս, թե ինչ բացահայտումներ կլինեն դատավարությունների ընթացքում: Այս «գեղեցիկ» հեռացումները դաս պետք է լինեն ձեզ համար, ՔՊ-ի տղաներ եւ աղջիկներ: Ինքնապաշտպանության բնազդը պետք է խոսի ձեր մեջ եւ միավորի ձեզ: Ես այսպիսի առաջարկություն ունեմ: ՔՊ-ի առաջիկա համագումարում, որպես առաջին քայլ, Նիկոլին հեռացրեք վարչության նախագահի պաշտոնից: Այստեղ դուք եք որոշում եւ ոչ թե ԿԸՀ-ի Վահագը: Փակ քվեարկություն չի՞, մի՛ ընտրեք: Վախենում եք զայրանա՞: Մի՛ վախեցեք, հարցը դրեք կուսակցությունից հեռացման: Առանց կուսակցության, առանց ՔՊ-ի, այսինքն՝ առանց ձեզ Նիկոլն ի՞նչ է անելու, կարո՞ղ եք ասել:
ՀԳ. ՔՊ-ի տղաներ եւ աղջիկներ, ես, ճիշտ է, վերեւում մի թեթեեւ ակնարկեցի Նիկոլից ազատվելու եւս մեկ տարբերակի մասին, բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ դուք լավ չհասկացաք ակնարկս: Ուստի ավելի պարզ ասեմ: Դուք կարող եք ոչինչ չանել, եւ Նիկոլը կազատվի ձեզնից: Վերջնարդյունքը նույնն է, կարծեմ: