top of page

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է եռօրյա առանձնության

  • Writer: Ani
    Ani
  • Sep 27, 2024
  • 1 min read
ree

«Սրբազան պայքար» շարժումը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։ Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։Հայ, Հայաստան, Հայրենիք ու ԱստվածՄեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ»։

1/2436
bottom of page