Կիևը մերժել է գերիների փոխանակման առաջարկը
Ուկրաինական կողմը մերժել է Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ գերիներ փոխանակելու առաջարկը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դատելով սոցիալական ցանցերում Զելենսկու, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից՝ ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր Սուրբ Ծննդին ընդառաջ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների մեծ փոխանակում իրականացնել, ինչից հետո Ռուսաստանը գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել Մոսկվայում Հունգարիայի դեսպանատանը։
Այժ էլ Կրեմլից հայտնում են, որ Զելենսկին մերժել է Օրբանին։