Search
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
- Ani
- Feb 15
- 1 min read

Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: