top of page

Կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

Dec 14, 2024
1 min read

Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։

1/2967
bottom of page