top of page

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 13, 2024
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւն Սանկտ Պետերբուրգում սպասում են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



«Նախագահը պարոն Փաշինյանին հրավիրել է և, բնականաբար, Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ սպասում է ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, ոչ պաշտոնական է, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵվրԱզԷՍ-ը։ Օրակարգը բավականին բովանդակալից է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։



Միաժամանակ նա նշել է, որ Պուտինն այսօր հանդիպում չի նախատեսում Հայաստանի վարչապետի հետ։ «Վարչապետի ծրագրի շուրջ այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն»,- հավելել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

1/2044
bottom of page