top of page

Երևանում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսն ու Mercedes-ը, վերջինս բախվել է ծառին, գազաբալոնը պոկվել է, կան վիրավորներ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

1/2466
bottom of page