top of page

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՀԱՐՁԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՎՏՈՄԱՏ


Գրել էինք, որ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում կա 28 հարց, որից չի զեկուցվում 25-ը:



Կառավարությունը այսօր փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար  նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում: Գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին իրազեկված չլինելու հանգամանքը առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:


Որոշմամբ առաջարկվում է, որ գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց տրամադրելը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով:Նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:



bottom of page