top of page

Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

  • Writer: Ani
    Ani
  • Jan 2
  • 1 min read
ree

Թուրքիան մեղադրանք է առաջադրել Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողներին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։ Փոխանցում է News.am-ը։



Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության հետաքննության բյուրոյի նախապատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալներ Խոֆիզջոն Ուսմոնովը, Մություլլո Ասոևը, Ռախմատուլլո Սալիկովը, Մուհամմադրահիմ Ֆաիզովը և Համզա Մուհամմեդը շփումներ են ունեցել Մոսկվայի մարզում ահաբեկչության մասնակցիներ Շամսիդին Ֆարիդունիի և Սաիդակրամ Ռաջաբալիի հետ։



Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալներից մեկը՝ Տաջիկստանի քաղաքացի Ֆաիզովը, մուտք է գործել Թուրքիա կնոջ և երեխայի հետ, իսկ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Ռաջաբալիզոդան՝ 2024 թվականի հունվարի 5-ին՝ Ստամբուլի օդանավակայանից։



Միաժամանակ ենթադրվում է, որ ամբաստանյալներ Ֆաիզովն ու Ուսմոնովը որոշ ժամանակ անցկացրել են հարձակվողներից մեկի՝ Ֆարիդունիի հետ՝ կազմակերպությանը պատկանող Էսենյուրտի «ապահով տանը», և որ Ֆաիզովն իր ընտանիքի հետ մարտի 28-ին Իրանի տարածքով մեկնել է Աֆղանստան։



Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ Էսենլերն ավտոկայանից դուրս եկող ավտոբուսային երթուղիներում ստուգումների ժամանակ Ֆաիզովին և նրա ընտանիքի անդամներին նկատել են ավտոբուսից իջնելիս և ճամփեզրին սպասելիս, այնուհետև նրանց ձերբակալել են։



1/2463
bottom of page