Ադրբեջանիցների Հայաստան «վերադարձի» պահանջով Բաքուն փորձում է փակել ղարաբաղցիների թեման. պատգամավոր
- Ani

- Oct 3, 2024
- 1 min read

Բաքուն ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» իր պահանջով ոչ թե պարզապես փորձում է փակել իրենց տներ ղարաբաղցիների վերադարձի թեման, այլ ճնշում գործադրել Երեւանի վրա այս պահանջի հետագա իրականացման կամ փոխարենը որոշակի արտոնություններ ստանալու համար։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այս ամենը, պատգամավորի խոսքով, ցուցադրում է գործող իշխանության՝ հօգուտ Բաքվի միակողմանի զիջումների քաղաքականության սխալականությունը։ «ՀՀ ներկայիս իշխանության այդ դիրքորոշումը կհանգեցնի միայն Բաքվի պահանջների բազմապատկման, որոնք ուղեկցվում են սպառնալիքներով եւ շանտաժով»,- նշել է Աբրահամյանը։




















