top of page

Սաթենիկ Հազարյանի տպավորիչ ֆոտոշարքը՝ կանացիության ուժի, նրբագեղության եւ ազատության մասին


Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը կանանց նվիրված մեկամսյակը մեկնարկել է ինքնատիպ ֆոտոշարքով։ Դերասանուհին մարմարե տիկիկի կերպարում է․ սակայն, ինչպես ինքն է նշում, իր կերպարն իրականում իր մեջ համատեղում է կնոջ մի քանի հատկանիշներ։



«Կինն արվեստի նման է․ գեղեցիկ, վառ, խորն ու անվերջ ոգեշնչող։ Մարտի 8-ին տոնում ենք կանացիության ուժը, նրբագեղությունը եւ ազատությունը, որոնք միավորված են մեկ կերպարում, ինչպես այս ֆոտոշարքում։



Յուրաքանչյուր կին մի առանձին պատմություն է՝ համարձակության, ինքնարտահայտման ու գեղեցկության մասին»,-լուսանկարներին կից գրել է դերասանուհին, որը շնորհավորել է բոլոր կանանց եւ կոչ արել՝ «Եղե՛ք ձեր կյանքի թագուհին, ստեղծե՛ք ու ոգեշնչե՛ք, փայլե՛ք ու երբեք մի վախեցեք արտահայտել ձեզ այնպես, ինչպես զգում եք»։ 

1/1977
bottom of page