top of page

Բախվել են ավտոմեքենան և գնացքը. փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից

Mar 5, 2025
1 min read

Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։ Հայտնում են  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։

1/2967
bottom of page