top of page

Իրանն ավելի ուժեղ և ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին, եթե նա թույլ տա ամենափոքր սխալը. Պեզեշքյան

  • Writer: Ani
    Ani
  • Oct 3, 2024
  • 1 min read
ree

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանն անպայման «ավելի ուժեղ և ջախջախիչ» պատասխան կտա Իսրայելին, եթե նա թույլ տա «ամենափոքր» սխալը, գրում է Mehr-ը։



Երկօրյա այցով Կատար գտնվող Փեզեշքյանն այս մասին ասել է Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբի բարձրաստիճան պատվիրակության հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը։



Նա քննադատել է արևմտյան երկրներին դատարկ խոստումներ տալու համար՝ ասելով, որ նրանք Իրանին հրավիրել են զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Իսրայելի կողմից հուլիսին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը պատասխանելուց՝ Գազայում հրադադարի դիմաց:



«Ուստի, Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակությունը ստիպել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին վճռական պատասխան տալ»,- հավելել է նա։



Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին և Արևմուտքին Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի համար։



Բացի այդ, Իրանի նախագահը կրկնել է մահմեդական երկրների միջև միասնության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման միասնության բացակայությունը դրդել է Իսրայելին «նոր հանցագործություններ կատարել Պաղեստինի և Լիբանանի ճնշված ժողովրդի դեմ»։



Նրա խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները «մահմեդական պետությունների միասնականության բացակայության» արդյունք են։



Ավելի վաղ, Իրանը հրթիռներ է արձակել Իսրայել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը։

1/2436
bottom of page