Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
![](https://static.wixstatic.com/media/27cbb5_0f5f87af0ba2414d819bf5acfc1430bd~mv2.jpg/v1/fill/w_700,h_400,al_c,q_80,enc_auto/27cbb5_0f5f87af0ba2414d819bf5acfc1430bd~mv2.jpg)
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025 թվականը դիմավորելու է Եռաբլուրում։ Այս մասին նա ասել է այսօրվա իր ուղերձում:
«Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում՝ մեր նահատակ հերոսների հետ, որպեսզի վերահաստատենք մեր ուխտը իրենց առջև՝ միտված մեր կյանքի հաղթանակին։ Հաղթողների հետ ենք մենք կնքելու մեր ուխտը: Մաղթում եմ, որ մենք իրենց արժանի լինենք եւ 2025 թվականը դարձնենք իրենց երազանքը եւ հաղթանակը իերնց վերադարձնելու ժամանակահատվածը»,- ասել է նա: