top of page

Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են, արյունակիցներն են, հայեր են․ Նրանց կռիվը մեր կռիվն է․ Հիշե՛ք, մի՛շտ․ Ռուբեն Մխիթարյան


Հանրային, մշակութային գործիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում ապօինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․

«Ռուբեն Վարդանյանի հետ ես աշխատել եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխություններից երկուսի ընթացքում:

Ռուբենի աչքերում միշտ եղել է հավատ առ մերձավորի, հավատ առ մարդկություն, հավատ առ քաղաքակրթություն:

Այսօր Ռուբենը, Բակոն, Արկադին, Արայիկը, Լևոնը և Դավիթները մատնված են ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը:

Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են... արյունակիցներն են... հայեր  են:

Նրանց կռիվը մեր կռիվն է: Հիշե՛ք: Մի՛շտ»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը։

1/1977
bottom of page