top of page

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» հաղթեց «Արարատին»

  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը (3-0):

«Առյուծների» կազմում 81-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արտեմի Գունկոն, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին Կարեն Մելքոնյանը 11-մետրանոց նշակետից կատարած դիպուկ հարվածով ամրապնդեց հյուրերի առավելությունը։ Վերջնական հաշիվը ձևակերպեց նույն Գունկոն 90+7-րդ րոպեին՝ ձևակերպելով դուբլ։

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:

1/2576
bottom of page