top of page

Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. նրա այցը Շվեյցարիա ավարտվել է

  • Writer: Ani
    Ani
  • Jan 24
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:

1/2443
bottom of page