ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ
- Ani

- Oct 4, 2024
- 1 min read

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։




















