top of page

Նավթի գները նվազել են

Nov 20, 2022
1 min read


Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.


Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 66.32 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 69.61 դոլար:


Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:


Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:


London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

 
 
1/2967
bottom of page