top of page

Լույսի սպասումով․ Հայ առաքելական եկեղեցում ճրագալույց է (տեսանյութ)

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

Քրիստոսի հրաշափառ հայտնության ավետիսը լսելու և փոխանցելու բերկրանքը բազմաթիվ հավատացյալների հունվարի 5-ի երեկոյան համախմբում է Աստծո տաճարներում։


Սուրբծննդյան տոնը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Ծեսը սկսվում է Ճրագալույցի Սուրբ պատարագով և ժամերգությամբ։


Այս խորհրդով Սուրբծննդյան Ճրագալույցի սուրբ պատարագի ընթացքում եկեղեցին հավատացյալներին ավետում է. «Քրիստոս ծնավ և հայտնեցաւ»:


Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները, խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը:


Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են բերում եկեղեցուց և տանում են տուն՝ այս կերպ տարածելով Աստծո լույսը, օրհնությունը:


Իսկ հունվարի վեցի առավոտյան հայաստանյան Առաքելական եկեղեցին մատուցում է Սուրբծննդյան պատարագ:


 
 
1/2519
bottom of page