top of page

Պուտինը, Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղազախստանում․ ՀՀ-ն գագաթնաժողով կկազմակերպի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում, որը հանդարտվելու և նորմալանալու միտում ունի։ Այս մասին հայտնում է Կրմելի մամուլի ծառայությունը։


Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով է կազմակերպելու։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարդ Տոկաևը ՀԱՊԿ ԱԽ առցանց գագաթնաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել։ Պուտինը ողջունել է առաջարկը։ Ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

 
 
bottom of page