top of page

Ամստերդամի կարմիր լույսերի թաղամասում տեղադրվել է 2009-ին սպանված մարմնավաճառի սահմռկեցուցիչ հոլոգրամը

Ամստերդամի կարմիր լույսերի թաղամասում խանութի ցուցափեղկի հետևում կնոջ հոլոգրամ կա։ Նա նայում է անցորդներին, հետո թվում է, թե թակում է պատուհանը և շնչում ապակու վրա: Թվում է, թե ապակին քրտնում է, և դրա վրա հայտնվում է «օգնություն» բառը:

Այս հոլոգրամը հիմնված է 19-ամյա հունգարացի սեքս-աշխատող Բերնադետ «Բետի» Սաբոի կերպարով, ով սպանվել է 2009 թվականին Նիդեռլանդների մայրաքաղաքում:

Այժմ, նրա մահից ավելի քան 15 տարի անց, ոստիկանությունը հույս ունի նոր տեղեկություններ բացահայտել նրա սպանության մասին: Նիդեռլանդների ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սաբոն աղքատության մեջ է մեծացել հունգարական Նիրեգիհազա քաղաքում, նախքան 18 տարեկանում Ամստերդամ տեղափոխվելը և մարմնավաճառությամբ զբաղվելը: Նա շատ արագ հղիացել է, բայց շարունակել է աշխատել ողջ հղիության ընթացքում՝ 2008 թվականի նոյեմբերին որդի լույս աշխարհ բերելով։

Ամստերդամի ոստիկանության խոսնակ Էլին Ռուվերսը CNN-ին ասել է, որ «երբեք ուշ չէ բարձրաձայնելու համար»:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման հանցագործություններ կատարողները սովորաբար մի քանի հոգու  պատմում են իրենց արածի մասին:

Սա նշանակում է, որ պետք է լինեն մարդիկ, որոնք ավելին գիտեն Բեթիի մահվան մասին»,- ասել է նա։

Այս գործի հետ կապված տեղեկատվության համար պարգևավճարը ավելացվել է մինչև 30,000 եվրո: Ռուվերսն ասում է, որ Ամստերդամը գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, ուստի ոստիկանությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր այցելել են քաղաք 2009 թվականի փետրվարին, կապ հաստատել իրենց հետ, եթե ավելին գիտեն դեպքի մասին:

bottom of page