«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի
- Jun 3, 2025
- 1 min read

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան:
Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր:
Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում իր անգնահատելի աշխատանքով:
Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր:
Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտել են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիա» ակումբում։
«Մոտիվացիա ու էմոցիա չունեմ, չեմ կարող անմասն մնալ, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ»,- հայտարարել էր ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։




















