Կինը վարկ է վերցրել, իսկ ամուսինը մեքենաներն է վաճառել․ ԱԺ պատգամավոր Սեդրակ Թևոնյանի ունեցվածքը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

ԱԺ Քպ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, որը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, 2020թ-ի տարեկան իր հայտարարագրում, որպես անշարժ գույք, ամրագրել է 1 առանձնատուն, որը գտնվում է Արարատի մարզի Ալագյազ համայնքում։
Տարվա ընթացքում Թևոնյանն իրեն պատկանող երկու ավտոմեքենա է վաճառել՝ «TOYOTA LAND CRUISER PRADO»
մակնիշի և «HYUNDAI SOLARIS» մակնիշի, յուրաքանչյուրը՝ 2մլն դրամով։ Ընդ որում «HYUNDAI SOLARIS» մակնիշի ավտոմեքենան Թևոնյանը վաճառել է հարազատ եղբորը՝ Քերոբ Թևոնյանին։
Թևոնյանն իր անունով տարեվերջին ունեցել է հաշվառված մեկ մեքենա՝ «TOYOTA» մակնիշի։
Որպես կանխիկ գումար՝ Թևոնյանը հայտարարագրել է 200,000 ռուբլի և 300,000 դրամ։
2020թ-ի ընթացքում Թևոնյանը Ազգային ժողովից, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ստացել է 7,691.800 դրամ գումար։
Թևոնյանի կինը, որպես կանխիկ գումար, հայտարարագրել է 300,000 դրամ, 400 դոլար և 30,000 ռուբլի։ Վերջինս «Ինեկոբանկից» 760,000 դրամ վարկ է վերցրել։ Արարատի ԲԿ-ից, որտեղ աշխատում է, ստացել է 1,193,293 դրամ գումար, իսկ գույքի վարձակալության դիմաց ստացել է 1,200,000 դրամ։
Արմինե Նավոյան




















