top of page

ՎԵՐՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱՅԴԵՆԸ 4,65 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ԿՆԵՐԻ ԿԻԵՒԻ ՊԱՐՏՔԸ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 21, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Ուկրաինայի պարտքը 4,65 մլրդ դոլարի չափով դուրս գրելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթերին։



Սա կլինի Կիևին աջակցելու վերջին գործողությունը մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը, նշել են փաստաթղթի հեղինակները։


Հոդվածում նշվում է, որ դա Ուկրաինայի ընդհանուր 9 միլիարդ դոլար պարտքի մի մասն է, որը Կիևը ստացել է որպես ապրիլին Կոնգրեսի կողմից հաստատված 60 միլիարդ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման փաթեթի մի մաս:


Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատը հրաժարվել է քննարկել Ուկրաինայի պետական ​​պարտքի 4,65 միլիարդ դոլարի մի մասի դուրսգրման դեմ բանաձևը։


Մերժված բանաձեւի հեղինակը Կենտուկի նահանգից հանրապետական ​​Ռենդ Փոլն է, ով նախկինում բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Նա նաև հանդես է եկել Կիևին տրամադրվող օգնության կրճատման օգտին:

Բանաձեւին դեմ է եղել 61 սենատոր, կողմ՝ 37։



1/2463
bottom of page