top of page

«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է:


Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:


Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`


🔸 հազ


🔸 դժվարացած շնչառություն


🔸 ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:


Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`


❗ ծխելը (80-90%)


❗ շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը


❗ ժառանգական նախատրամադրվածությունը


❗ տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ


❗ անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:


Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`


✅ վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ


✅ ծխելը դադարեցնելով


✅ ֆիզիկական ակտիվությամբ


✅ գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով` պատվաստմամբ:


Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է:

bottom of page