top of page

Ջրականի ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է դի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18-ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ դի: Այդ մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թեւում:


Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 դի:


Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։


 
 
1/2518
bottom of page