Ժողովրդավար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 10-ին, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Հատկանշական է, որ դատական դռնբաց նիստը տեսանկարահանելուն դեմ է այն մարդու ներկայացուցիչը, որը խոսում էր ժողովրդավարությունից, Հայաստանը համարում էր ժողովրդավարության բաստիոն, իսկ դատարանների աշխատանքն էլ խոստանում էր թափանցիկ դարձնել, իսկ այդ ամենը նա պետք է իրագործեր՝ վնգստացող դատավորներին ու, ընդհանրապես, դատական համակարգը փոփոխության ենթարկելով։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։
Նարե Գևորգյան




















