top of page

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

  • Writer: Ani
    Ani
  • Nov 25, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ:

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին կացնով հարվածել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

bottom of page