top of page

Կյանքից հեռացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 14, 2024
  • 1 min read

74 տարեկանում կյանքից հեռացել է անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը։ Այդ մասին տեղեկացնում են Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից․

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ , երգիծաբան, մեր երկարամյա գործընկեր Սամվել Խալաթյանը։ Վշտակցում ենք հարազատներին, մտերիմներին, նրա գրչի երկրպագուներին և բոլոր ճանաչողներին»։

Սամվել Խալաթյանը ստեղծագործական հարուստ  կյանք է ունեցել։ Հրատարակվել են նրա  բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածուներ (22-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն։ 

Խալաթյանի թատերագրությունները,  երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործությունները տեղ են գտել  գրական-գեղարվեստական բազմաթիվ  հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։

Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում։

bottom of page