Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 6-րդ օրն է՝ կանգնած է, գործադուլը շարունակվում է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։
Սյունիքում «Ազատության» թղթակիցը փոխանցել է, որ տնօրինության հետ հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել, այն տեղի կունենա երեկոյան ժամը 17։00-ին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է՝ կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Երեկ երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չի տվել։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել։