top of page

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ԿԱՄԱՎՈՐ» ԴԻՄՈՒՄ ԳՐԱԾՆԵՐԻՆ․ ԼԵՒՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է



«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը.


-Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: 

Կհասնի՞ արդյունքի.


-Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է: 


Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին.


-Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար: 


Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու.


-Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել: 


Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.


-Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի:



bottom of page