ԲԵՐԲՈՔԸ ՀԵՆՑ ԲԱՔՎՈՒՄ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԼԻԵՒՅԱՆ ՌԵԺԻՄԸ
COP29-ին մասնակցելու համար Բաքու ժամանած Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հանդիպումներից մեկի ժամանակ խստորեն քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքների հարցերում ունեցած բացթողումների համար:
Նա նորից մեղադրել է Ալիևյան ռեժիմին «ժողովրդավարական չափանիշներին» չհամապատասխանելու մեջ։
Բացի այդ, Գերմանիայի գլխավոր դիվանագետը «բացարձակապես անընդունելի» է անվանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների, այդ թվում՝ գերմանացի պատգամավորների մուտքի արգելքն Ադրբեջան:
«Այս սահմանափակումները ազդում են նաև Գերմանիայի Բունդեսթագի անդամների վրա, ինչը անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի շրջանակներում Ադրբեջանի պարտավորությունների հետ», - ասել է նա:
Ադրբեջանում նեղվել են Բերբոքի խոսքերից. այդ երկրի մամուլը պնդում է, թե կլիմայական ճգնաժամը քննարկելու փոխարեն Գերմանիայի ԱԳ նախարարն անցել է Ադրբեջանին քննադատելուն: