top of page

Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 29, 2024
  • 1 min read
ree

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Որպես առողջապահության նախարար` ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում: Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը՝ թույլ տալով ավելի արդյունավետ ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ:

 

Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի նախարարական համաժողովի «Կանայք` գիտության մեջ» (Women in Science) խորագրով պանելային քննարկման ընթացքում հանդես եմ եկել ելույթով:

Ներկայացրել եմ առաջնորդության իմ փորձը, անդրադարձել գիտության զարգացման գործում կանանց դերին և ներուժին:


Առանձնահատուկ շեշտել եմ կին հետազոտողների և բժիշկների դերը, ովքեր էական առաջընթաց են գրանցում բժշկագիտության մեջ՝ մշակելով ճշգրիտ ախտորոշիչ գործիքներ, որոնք այսօր փոխակերպում են քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը:

 

Շեշտել եմ, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալիս կանանց ներգրավվածության հավասար հնարավորությունների ստեղծմանը պետական կառավարման ոլորտներում` ճանապարհ հարթելով գիտության, այդ թվում` բժշկագիտության ոլորտում կանանց հաջորդ սերնդի համար:

 

Բոլորիս պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք կստանան աջակցություն և կլինեն վստահ` գիտական առաջընթաց գրանցելու իրենց կարողություններում»:

1/2436
bottom of page