top of page

Վահագն Չախալյանն արդարացվեց

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ 

«Ամիսներ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարել, և քննիչի կողմից միակ տրամաբանական, իրավական որոշումը կայացվեց՝  արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավարական կարգավիճակ»,- ասել է նա։

bottom of page