Նոր Զելանդիայի խորհրդարանի նիստն ընդհատվել է՝ ի նշան բողոքի ծիսական պարի կատարման պատճառով
- Ani

- Nov 17, 2024
- 1 min read

Այս շաբաթ Նոր Զելանդիայի խորհրդարանի նիստը ժամանակավորապես ընդհատվել է, քանի որ մաորի քաղաքական գործիչները ի նշան բողոքի իրենց ծիսական հակա պարն են կատարել, հայտնում է BBC-ն։
Պատգամավորները վրդովված էին վիճահարույց օրինագծից և ի նշան բողոքի հակա պարեցին:
Առաջարկված օրինագիծը նորովի էր մեկնաբանում մաորի ժողովրդի հետ 184-ամյա պայմանագիրը: Նոր Զելանդիայի ամենաերիտասարդ պատգամավոր Հանա-Ռավիթի Մայպի-Քլարկը, որը սկսեց ծիսական պարը, նաև պատռեց օրինագծի պատճենը:
Խորհրդարանի նիստը կարճ ժամանակով ընդհատվեց, քանի որ վերնասրահի մարդիկ միացան նրան, և ճիչերը խլացրեցին դահլիճում գտնվող մյուս մարդկանց:




















