top of page

«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան

«Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության վստահության քվեն շատ ցածր է, Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին, և այն վախի դոզան, որը կա․ նույնիսկ այդ պայմաններում արտահայտվող մարդկանց քանակը անհամեմատելի է։ Այս մասին «Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չի ունենում, պատգամավորը պատասխանել է. «Շատ պարզ, որովհետև այն մարդիկ, որոնք հանձն են առնում իշխանափոխություն անելու, ինչ-որ մի պահի չեն ունենում հետևողականություն, չեն ունենում վճռականություն․․․ Մեր քաղաքացիները տեսնում են՝ ոնց են վարվում ճշմարտությունն ասող մարդկանց հետ։ Այս իշխանությունը զավթված է այն կարգի, որ հնարավորություններ չկան միանգամից խնդիրը լուծելու․ դու պայքարում ես հանցախմբի դեմ, իսկ հանցախմբին վնասազերծել է պետք»։

bottom of page