ՁՅՈՒՆ Է ՏԵՂՈՒՄ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
- Ani

- Nov 25, 2024
- 1 min read

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադարմից։
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել ձմեռային անվադողերով։




















