top of page

«Հրապարակ». Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով

  • Writer: Ani
    Ani
  • May 23
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրական, ապրող, ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին, 30 տարվա արված-չարվածը, եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդովված մարդիկ փողոց էին դուրս եկել` այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու:

Երեկ ՔՊ-ի իրավապահները 9 հոգու են ձերբակալել այս գործով, կալանք միջնորդել: Պարզ չէ, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է` հերթական շոուն է, նախընտրական նպատակներով:

1/2172
bottom of page