top of page

Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Սրբազան

  • Writer: Ani
    Ani
  • Sep 22, 2024
  • 1 min read
ree

Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման մեծ հավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից։

«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասաց նա։  

1/2436
bottom of page