top of page

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ «ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ» ՀԱՆՑԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 27, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ու Քննչական կոմիտեն ձերբակալել են հանցավոր խմբի 9 կազմակերպիչների, ովքեր օգնել են ՌԴ-ում գտնվող անօրինական միգրանտներին ստանալ ռուսական քաղաքացիություն՝ ուկրաինական կեղծ անձնագրերով։ Համաձայն ԱԴԾ հրապարակած նյութերի, 23 թվականին ձերբակալված կասկածյալները ստեղծել են հանցավոր մեխանիզմ, որով անօրինական միգրանտներին օգնել են ստանալ ՌԴ քաղաքացիություն, օգտագործելով պետական մարմիններում աշխատանքի իրենց գիտելիքներն ու պաշտոնատար անձնանց հետ ունեցած կապերը։



Նրանք փնտրել են Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների, ովքեր ցանկացել են ստանալ ՌԴ քաղաքացիություն, սակայն դրա համար օրինական հիմքեր չեն ունեցել։ Ապա, 150-350 հազար ռուբլու վճարի դիմաց, խմբավորումը պատրաստել է Ուկրաինայի քաղաքացիների կեղծ պլաստիկե անձնագրեր, ինչպես նաեւ Դոնբասի Հանրապետություններում կեղծ գրացման տեղեկանքներ։ Արդյունքում, միգրանտները ստացել են ՌԴ քաղաքացիություն՝ պարզեցված կարգով։ Հանցավոր խմբի բացահայտման արդյունքում իրականացվել է ավելի քան 30 խուզարկություն Մոսկվայում, Դոնեցկի Ժողհանրապետությունում, Դոնի Ռոստովում, Տուլայում, որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր եւ կեղծ կնիքներ։ Հայտնաբերվել են նաեւ այն կեղծ միգրանտները, ովքեր այդ եղանակով ստացել են ՌԴ քաղաքացիություն։



1/2464
bottom of page