top of page

ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ՍԱՐՍԱՓԱԾ ԵՆ. ԱՆԾԱՆՈԹԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆՍՏԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 27, 2024
  • 1 min read
ree

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել է մեզ։ Նա պատմում է, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ շատ սարսափած ենք»։



Նրա խոսքով` բազմաթիվ ծնողներ ահազանգել են ոստիկանություն, պատմել այս ամեն մասին, սակայն, ոստիկանությունը ոչինչ չի անում։


Դպրոցականների ծնողները բացի նրա եւ նրա մեքենայի լուսանկարից ոչինչ չունեն, չգիտեն` ով է, որտեղից, անունն ինչ եւ ինչ է ուզում դպրոցականներից։



bottom of page